Գործընկերներս 15 միլիարդ դոլարից ավելի են ներդրում անելու. Գագիկ Ծառուկյան (ամբողջական տեսանյութ)

հյկլ

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իր ընկերները պատրաստակամություն են հայտնել Հայաստանում 15 մլդ ներդրման մասին, լրագրողը հարցնում է`«Մարդիկ ասում են՝ արդյո՞ք դա իրատեսական է, որտեղի՞ց և ովքե՞ր են տալու և ինչո՞ւ առաջ չէիք բերում»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես դեռ չեմ դիմել իմ ընկերներին, նրանք՝ լսելով, ուշի-ուշով հետևելով զանգել են առանց իմ տեղեկացնելու, ու ասել, որ նրանք պատրաստակամ են ներդրումներ կատարել, գումարի չափը՝ դրանից էլ մեծ են ասել: Դա գալիս է վստահությունից: Մարդիկ վստահում են»:
 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *