Էրեբունիում «Ծառուկյան» դաշինքի առաջատարը Վահե Էնֆիաջյանն է

timthumb

ԼՈւՐԵՐ.com-ը ամփոփելով երեկ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստացած քվեներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանն է:

Նշենք, որ այս վարչական շրջանում թեժ պայքար էր ընթանում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանի և ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներ Հակոբ Բեգլարյանի և Հարություն Կարապողոսյանի միջև:

Եվ ահա, ըստ ԿԸՀ վերջնական արդյունքների, այդ թեժ պայքարն ավարտվել է Վահե Էնֆիաջյանի հաղթանակով. Էրեբունիից ստացված տվյալներն, ըստ ԿԸՀ վերջնական ամփոփման, հետևյալն են՝

Վահե Էնֆիաջյան         3484
Ռաֆայել Այվազյան     2499
Վարդան Ասատրյան    2505
Արսեն Ավագյան          2923
Վաչագան Գրիգորյան 2309
Փաստորեն, պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանը ստացած քվեներով բացարձակ առաջատար է, և սա կարելի է համարել ֆենոմենալ արդյունք, քանի որ էրեբունցին իր վստահության քվեն տվեց մեկին, ով ակտիվ գործունեություն է սկսել ծավալել այդ տարածքում՝ արդարացնելով քաղաքացիների սպասումները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *