Գյումրին խոսքը գործի վերածող գործչի կարիք ունի

UsQxqVbuMgRlqX7mgxaEk0RSla

«Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Շիրակի մարզում էր: Գյումրիում, ինչպես և սպասվում էր, Ծառուկյանը աննախադեպ ընդունելության արժանացավ: Աննախադեպը այն էր, որ վաղուց հուսալքված գյումրեցիները մեծաքանակ բազմությամբ և մեծ հույսերվ հավաքվել ու սպասում էին Ծառուկյանի հետ հանդիպմանը: Գյումրին եկել էր դիմավորելու Ծառուկյանին, ով տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահել հանրապետության երկրորդ քաղաքն ու քաղաքի համար արել առավելագույնը։

Մեծ էր ժողովրդի ձգտումը՝ Ծառուկյանին տեսնելու, նրա հետ զրուցելու և իրենց հոգսերով կիսվելու: Գյումրիում Ծառուկյանը լսեց շատերին անհատապես, ներկայացրեց 15 առաջնահերթ քայլերը: Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ սեր է տածում Գյումրի քաղաքի և գյումրեցիների հանդեպ: Իսկ այն, որ գյումրեցիների սերն էլ փոխադարձ է, վկայեց այն ջերմ ընդունելությունը, որին արժանացավ Ծառուկյանը՝ անհանգստություն պատճառելով անհայտ և հայտնի քաղաքական ծագմամբ որոշ ուժերի: Այսօրվա հանդիպումը Գյումրիում ցույց տվեց, որ ժողովուրդը, խոսքը գործի վերածող գործչի կարիք ունի, ում հետևից հավատով ու սպասումով կարող է գնալ:

Գաղտնիք չէ, որ Գյումրին Հայաստանի ամենածանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքն է, որը մշտապես հայտնի է եղել իր ընդդիմադիր կեցվածքով: Միևնույն ժամանակ՝ գյումրեցիները երբևէ աչքի չեն ընկել իրենց դյուրահավատությամբ և նրանց վստահությունը կարող էր շահել միայն այն գործիչը, ում խոսքը մշտապես գործ է դարձել: Հայաստանի ամենաթասիբով քաղաքի բնակիչները նման ջերմ ընդունելության կարող էին արժանացնել միայն այն գործչին՝ ում իրենցից մեկն են համարում: Ակնհայտ է , որ գյումրեցիները իրենց առջև ծառացած ծանր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում են հենց Գագիկ Ծառուկյանի հետ:

Գյումրեցին հենց Ծառուկյանի մեջ է տեսնում այն միակ գործչին, ով, պոպուլիստական հայտարարություններ կամ խոստումներ հնչեցնելու փոխարեն, իրական, միանգամայն շոշափելի քայլեր է ձեռնարկում՝ ժողովրդի հոգսերը թեթևացնելու, մարդկանց ներսում մեռնող հույսը վերակենդանացնելու համար, ու որպես այս ամենի արդյունք՝ փոխադարձաբար արժանանում համաժողովրդական սիրո և հարգանքի: Գյումրեցիները շատ լավ գիտեն, որ կյանքով ապացուցված իրողություն է՝ ցորեն սերմանողը չի կարող փուշ ու տատասկ հնձել. Ծառուկյանի կենսափորձն՝ այս ամենի անհերքելի ապացույցն է:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *