«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի կոչը՝ քաղաքական ուժերին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին

17360545_1295837323828250_846294327_n

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի կոչը՝ քաղաքական ուժերին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին.

«Սիրելի’ հայրենակիցներ,

այսօր բոլորիս պատեց բոթը, մեզնից անժամանակ հեռացավ «Հաց բերողը»` Արթուր Սարգսյանը:

Ցավակցում եմ Արթուրի հարազատներին ու մտերիմներին, և կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին` վաղը դադարեցնել քարոզարշավն ու հարգանքի տուրք մատուցել Արթուր Սարգսյանի հիշատակին: Արթուրն իր դավանած մարդկային բարձր արժեքներով ու քաղաքացիական ակտիվ կեցվածքով մարմնավորեց մեր ժամանակների իսկական հայի կերպարը. մարդ, ով կյանքը վտանգեց ուրիշներին օգնելու համար, բայց մահացավ մարդկային անպատասխանատվության ու անտարբերության հետևանքով:

Նախընտրական այս լարված ժամանակահատվածում կոչ ենք անում բոլոր հասարակական-քաղաքական ուժերին զերծ մնալ անհարկի շահարկումներից, իսկ պատկան մարմիններից պահանջում ենք Արթուրի մահվան մեջ մեղավորություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի տառին համապատասխան ու հայի բարոյական նկարագրին հարիր որոշումների ընդունում:

Դա մեր հասարակության արդարացի պահանջն է: Մեղավորները պետք է պատժվեն»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *