Իշտահներիդ քացախ…

timthumb (2)

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ դեռևս ձևավորված չէ այն ընդդիմությունը, որն անհրաժեշտ է Հայաստանին: Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը իր կարծիքն է հղել հանրությանը՝ հայտարարելով, որ «Ընդդիմադիրները քարոզարշավին միայն խոսում էին ՀՀԿ-ից, ասում էին՝ բոլորի հետ կհամագործակցենք, միայն ոչ՝ ՀՀԿ-ի:

Բայց ՀՀԿ-ն չի ասում՝ եկեք համագործակցենք, էլ չեմ ասում, որ սկսում էին հարվածել ՀՀԿ-ին: Ընդդիմությունը նրա համար է, որ ճիշտ տեսակետներ ներկայացնի հասարակությանը, ոչ թե պրիմիտիվ հայտարարություններ անի: Ես չեմ տեսել նրանց ծրագրերը, ասում էին՝ թոշակները, աշխատավարձերը կբարձրացնենք, բայց ոչ մեկը չէր ասում՝ որտեղից: Ասում էին՝ իշխանությունները, որ էդքան ուտում են, թող չուտեն, որ թոշակները բարձրացնեն. պրիմիտիվ ու անարժեք խոսքեր են»:

Թերևս ԱԺ նախագահի իմաստուն մտքի հերթական փայլատակմանն ենք ականատես դառնում: Այս անգամ սակայն, ընդդիմությանը այնպիսի մեղադրանք է ներկայացվում, որը շատ հանգիստ կարելի է փոխանցել նաև իշխանությունների և նրանց կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի վրա:

Իհարկե Սահակյանը իր անուրանալի լուման չի ներդրել նախընտրական քարոզարշավում, սակայն թերևս տեղյակ է, որ իր թիմակիցները մեկ ամիս շարունակ խոսելով ներդրումային բումի մասին, այդպես էլ չկարողացան նշել գեթ մեկ՝ քիչ թե շատ օբյեկտիվ աղբյուր, որից այդ ներդրումները պետք է ներգրավվեն մեր՝ վերջին շունչը փչող տնտեսության մեջ:

Միևնույն ժամանակ թոշակների թեման ընդհանրապես չի շոշափվել, քանզի պարզից էլ պարզ է, որ թոշակները և սոցիալական նպաստները չեն բարձրանալու՝ նույն այդ իշխանությունների վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականության արդյունքում: Իշխանությունների կողմից ուտելու հարցը նույնպես հանրության շրջանում շուտվանից փակված է: Ինչպես ասում են՝ իշտահներիտ քացախ…

Միևնույն ժամանակ Գալուստ Սահակյանը ձևակերպում է ընդդիմության իր տեսլականը, այն փաստորեն պետք է տեսակետներ ներկայացնի, միևնույն ժամանակ պարզվում է Սահակյանը չի ծանոթացել վերջիններիս ծրագրերին, իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում չհիմնավորված հայտարարություններ անելը՝ իհարկե պրիմիտիվ և անարժեք խոսքեր….

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *