Ժամանակն է՝ հաղթահարենք մեր միջի «ուզվորի» հոգեբանությունը, Հայաստանը դուրս հանենք «մուրացկանի» կարգավիճակից. Հայկ Պետրոսյան

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որին, ինչպես հայտարարվել էր, միացել էին նաև «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր մինչ այս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից էին և ինչ-ինչ խնդիրների պատճառով որոշել էին լքել ՔՊ-ն: (Խմբ.- կարդացեք`«Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Միասնություն» համազգային շարժմանը)

Համաժողովին ելույթ ունեցավ նախաձեռնության համահիմնադիր Հայկ Պետրոսյանն, ով իր խոսքը կառուցեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում:

«Ժամանակն է, որպեսզի մենք հաղթահարենք մեր միջի «ուզվորի» հոգեբանությունը, Հայաստանը դուրս հանենք «մուրացկանի» կարգավիճակից և ամուր հենարան դառնանք մեր Սփյուռքի համար»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով՝ Հայաստանը պետք է դառնա համայն հայության մշակույթի և մտքի կերտողը:

Հայկ Պետրոսյանն իր խոսքում նշեց նաև, որ Հայաստանը Սփյուռքի մեր հայրենակիցների համար այլևս չպետք է լինի ո՛չ զվարճանքի վայրը և ո՛չ էլ գերեզմանոց: «Մենք պետք է պարզ գիտակցենք, որ անցած 25 տարիների ընթացքում ներկա վարչակազմի մեղմ ասած անարդյունավետ գործունեության հետևանքով մեր ազգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Ուստի հայ ազգին անհրաժեշտ է, ոչ թե ձևական սերնդափոխություն, այլ՝ որակական սերնդափոխություն, որն իր հետ կբերի նոր միտք և նոր մշակույթ:

Սա Հայաստանն է, և’ վերջ: Եվ յուրաքանչյուրս մեր երկրի իշխանությունն ենք»,- իր խոսքում ասաց Հայկ Պետրոսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *