Ռուսաստանն ի պատասխան նոր պատժամիջոցների եւ ԱՄՆ-ից դիվանագետների արտաքսման որոշել է Մոսկվայում փակել անգլո-ամերիկյան դպրոցը, որտեղ սովորում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների երեխաները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգթոնում իր աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ փակվել է հասանելիությունը ԱՄՆ դեսպանատան հանգստի տանը: Այս տեղեկությունը ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել: