Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ կնքած համաձայնագրից հրաժարվելը կարող է պոտենցիալ կերպով հանգեցնել հակամարտության առաջացման և խարխլել մերձավորարևելյան տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությունը։ Նման կարծիք է CNN-ի հետ հարցազրույցում արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ում լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է։
Քերիի խոսքով՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն աշխատում է։ Նա հայտարարել է, որ գործարքի ուժի մեջ մտնելու պահից Թեհրանը նվազեցրել է ցենտրիֆուգների թիվը 19 հազարից 5000-ի։ Դրանք օգտագործվում են ուրանի հարստացման համար։ Իսկ Իրանի տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ընդհանուր քանակությունը նվազեցվել է 12 հազար կգ-ից ընդամենը 300 կգ-ի։