Յախյա Ջամեն հրաժարվել է Գամբիայի նախագահի աթոռը զիջել ընդդիմադիր գործչին

default (64)Գամբիայի նախագահ Յախյա Ջամեն հրաժարվել է կեսգիշերին՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո հեռանալ պաշտոնից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսօր պետք է կայանա Գամբիայի նորընտիր նախագահի՝ ընդդիմադիր Ադամ Բերոու երդմնակալությունը, որը հաղթել է դեկտեմբերին կայացած ընտրություններում: Ջամեի լիազորությունների ավարտից կարճ ժամանակ առաջ նրա հետ հանդիպել է Մավրիտանիայի նախագահ Մոհամմեդ ուլդ Աբդել Ազիզը, իսկ հետո նրանք գնացել են Սենեգալի նախագահ Մակի Սալի հետ բանակցելու:

 Ավելի վաղ Սենեգալի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը պատրաստ են Գամբիայի տարածք մտնել, եթե Յախյա Ջամեն չհեռանա պաշտոնից: Գամբիա ներխուժման դեպքում Սենեգալի ցամաքային զորքերին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ Նիգերիան:

Սենեգալի իշխանություններին Գամբիա ներխուժելու թույլտվություն է տվել Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունը, որը դեկտեմբերին երկրի ընտրություններում սատարել է Ադամ Բերոուին: Բարոուն ներկայում Սենեգալում է:

51-ամյա Յախյա Ջամեն նախագահի պաշտոնը վարում է 1994 թվականից: Նա իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: Իրավապահները նախագահ Ջամեին բազմիցս քննադատել են ընդդիմության, լրագրողների եւ գեյ-հանրության դեմ ճնշումների համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *