Քերրի Ֆիշերի եւ Դեբի Ռեյնոլդսի հուղարկավորությունը միասին կկատարեն

default-78Դերասանուհիներ Քերրի Ֆիշերի եւ Դեբի Ռեյնոլդսի հուղարկավորությունը միասին կկատարեն, հայտնում է ABC News-ը: Լուրը հաստատել է Ռեյնոլդսի որդին՝ Թոդ Ֆիշերը: Հուղարկավորության օրը եւ վայրն առայժմ հայտնի չեն:

Ֆիշերը մահացել է դեկտեմբերի 27-ին՝ Քալիֆորնիայի համալսարանին առընթեր Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում: Ռեյնոլդսը մահացել է դստեր հոսպիտալացումից հետո:

 Ֆիշերն ասել է, որ մայրը կարոտում էր դստերը եւ ցանկանում էր նրան կրկին տեսնել: «Կարծում եմ՝ նա ցանկանում էր նրա հետ լինել: Չեմ կատակում, երբ ասում եմ, որ նա հեռացավ նրա հետ լինելու համար, եւ ես դրա համար երջանիկ եմ: Դա միակ բանն է, ինչի համար երջանիկ եմ»,- հայտարարել է նա:

Վերջին տարիներին Ֆիշերի եւ Ռեյնոլդսի հարաբերությունները շատ մտերմիկ էին դարձել: Դերասանուհիները մասնակցում էին HBO-ի համար նկարահանվող Bright Lights: Starring Carrie Fisher and Debbie Reynolds վավերագրական ֆիլմի աշխատանքին: Կենսագրական ֆիլմի թողարկումը նախատեսված է 2017-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *