Թրամփը կոչ է արել «սեփական կյանքով զբաղվել»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն

 download-thumbԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է մի կողմ թողնեն Ռուսաստանի կողմից ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգիչները «կոտրելու» վերաբերյալ վեճերը:
«Մենք պետք է զբաղվենք մեր կյանքով: Կարծում եմ` համակարգիչները բարդացրել են մեր կյանքը: Համակարգչային դարաշրջանը բերել է նրան, որ ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է կատարվում»,- պատասխանել է Թրամփն այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ:

Թրամփի խոսքով` ինքը տեղյակ չէ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի մեկնաբանությունների մասին, որը հայտնել է, որ Ռուսաստանը պետք է նոր պատժամիջոցներ սպասի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ունեցած ազդեցության և համակարգչային հարձակումների կապակցությամբ:

«Ես չեմ խոսել սենատորների հետ, սակայն, անշուշտ, որոշ ժամանակ անց կանեմ դա», — մեջբերում է Reuters-ը Թրամփի խոսքերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *