British Airways-ի աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել

defaultԲրիտանական British Airways ավիաընկերության աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել, հայտնում է BBC-ն:

Գործադուլը միավորել է Unite պրոֆմիության գրեթե 3 հազար աշխատակիցների: Unite-ի տեղեկություններով՝ ակցիայի պատճառը «աղքատիկ» աշխատավարձն է եւ գործատուի կողմից խոստումների չկատարումը:

 British Airways-ից հայտնել են, որ գործադուլը կվերաբերի չվերթների մեծ մասին, որոնք իրականացվում են Լոնդոնի Հիթրոու Գաթվիկ եւ Լոնդոն Սիթի օդանավակայաններից:

British Airways-ը 2010 թվականին անցել է Mixed Fleet համակարգով աշխատանքի, որի դեպքում մեկ անձնակազմը կարող է երկու տեսակի հեռավորության թռիչքներ կատարել, որի համար նրանց տարեկան 21-25 հազար ֆունտ ստերլինգի պարգեւատրում էր խոստացվել: Սակայն, պրոֆմիության տեղեկություններով, անձնակազմի անդամների աշխատավարձը կազմում է տարեկան 12 հազար ֆունտից մի փոքր ավելի՝ գումարած թռիչքային ժամանակի յուրաքանչյուր ժամի համար 3 ֆունտի հավելավճարը: Նշված համակարգով աշխատող աշխատակիցների ավելի քան կեսը ստիպված են աշխատել հանգստյան օրերին, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն, նշված է արհմիության հաղորդագրության մեջ:

Առկա է նաեւ կադրերի մեծ արտահոսք, աշխատակիցներից շատերը չեն կարող այդպիսի աշխատանքը հանդուրժել, երբ իրենց եկամուտը փոքր-ինչ է գերազանցում նվազագույն աշխատավարձը, ընդգծել են արհմիությունից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *