Ծառուկյանի օգնությունը՝ առանց ավելորդ շահարկումների, առանց աղմուկ-աղաղակի

Capture

Ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր ազգանպաստ ու մարդասիրական գործունեությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոն»-ի հետ համագործակցելով, բազմաթիվ ընտանիքների, որտեղ շուտով պետք է ծնվի նոր երեխա, հատկացնելու է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։

 

Սա, փաստորեն, կարելի է մեր իրականությունում հեղափոխական քայլ համարել, քանի որ եթե մինչ այդ խոցելի խավերի մասին անհրաժեշտ հոգածության վերաբերյալ այլոց շուրթերով հնչող հավաստիացումները բացառապես խոսքային մակարդակի վրա էին ու երբեք չեն դարձել իրականություն, ապա Ծառուկյանի պարագայում ականատես ենք դառնում ճիշտ հակառակ երևույթին. առանց ավելորդ շահարկումների, առանց աղմուկ-աղաղակի՝ մարդը պարզապես իր գործն է անում՝ դրան քաղաքական աստառ չտալով, միանգամայն անշահախնդրորեն՝ մի բան, որ, ցավոք, վաղուց բացառված է հայաստանյան իրականությունից. այսպիսով՝ Ծառուկյանը բարոյական նոր նշաձող է սահմանում:

 

Տիգրան Բոյաջյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *