Արցախի ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին. Ֆրանկ Էնգել

timthumb (77)Արցախի հանրաքվեն համապատասխանում էր Եվրոպայի չափանիշներին: Փետրվարի 21-ին ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ «Չնայած Արցախի Հանրապետության չճանաչմանը, կարծում եմ արդեն կարող եմ վստահորեն Արցախի Հանրապետություն ասել»,- ասաց Ֆրանկ Էնգելը: Նա նկատեց , որ ճանաչված չլինելը չի ազդում ժողովրդի կամքի վրա:

«Դա չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականն հիմնավոր: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում, և միևնույն ժամանակ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի «սև ցուցակին» ու դրանում իր հայտնվելու հնարավորությանը, Ֆրանկ Էնգելը կատակեց. «Վերջերս եմ ստուգել դեռ ներառված չեմ դրանում։ Եթե ներառվեմ էլ՝ չեմ զարմանա, քանի որ այնպես չէ, որ պլանավորել եմ հաջորդ արձակուրդներս Ադրբեջանում անցկացնել»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա։

Արցախի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեին ժամը 03:00 դրությամբ կողմ է քվեարկել 69 հազար 540′ 87,6 տոկոս, դեմ’ 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *