Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկիչը

95eb3b0c13f4a8a0e7f651d07cf22146Թուրքական հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել Ամանորի գիշերը Ստամբուլում իրականացված ահաբեկչության հեղինակին: Հիշեցնենք, որ թուրքական իրավապահների տարածած հայտարարության համաձայն՝ վերջինս ուզբեկ Աբդուլկադիր Մաշարապովն էր, ով հարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: Իրավապահները նրան հայտնաբերել են Ստամբուլի Էսենյուրտ թաղամասում՝ ծնդունդով ղրղզստանցի ընկերոջ տանը: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հայտնաբերված ահաբեկիչը ներկայումս գտնվում է Ստամբուլի ոստիկանատանը: Daily Sabah-ի փոխանցմամբ՝ վերջինս փորձել է դիմադրություն ցույց տալ եւ փախուստի դիմել, սակայն չի կարողացել: Նշվում է նաեւ, որ վերջինիս հետ է եղել նաեւ նրա չորս տարեկան որդին: Որդու գտնվելու վայրը անհայտ է: Նշվում է, որ որդին Մաշարապովի հետ է եղել ահաբեկչությունից անմիջապես հետո: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *