Հարավային Կորեան մտադիր է գլխավորել չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը

1394042166000-koreaՀարավային Կորեայի իշխանությունները կկենտրոնանան երկրի համար ռազմավարական նախագծերի զարգացման վրա, որոնք վերաբերվում են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիային։ Ինչպես հայտնել է «Մեիլ քենջե» թերթը՝ նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անը գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Գլխավոր տնտեսական թրենդն այժմ աշխարհում չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է»,-ընդգծել է նա։ «Այդ նպատակով կառավարությունը կկենտրոնացնի ջանքերը բազային ոլորտներում տեխնոլոգիական ներուժի զարգացման վրա՝ հետազոտական ինստիտուտների աջակցման, ինչպես նաև վենչուրային բիզնեսի ընդլայնման ուղով»,-նշել է Հվան Գյո Անը։

Նրա մտահղացմամբ՝ Հարավային Կորեան կդառնա համաշխարհային առաջնորդներից մեկը ոլորտներում, որոնք ճանաչվել են ապագայի տնտեսական աճի գլխավոր շարժիչները, և դրանց հիման վրա կստեղծի նոր ծառայություններ ու ոլորտներ։ Դրանց թվում են «խելացի» ավտոմեքենաները, իրերի ֆունկցիոնալ համացանցը, վիրտուալ իրականության տեխնոլոգիաները և այլն։

Դրա հետ մեկտեղ կառավարությունը ջանքեր կուղղի այդ ոլորտներում մասնագիտական կադրերի նախապատրաստմանը։

Թերթը նաև նշում է, որ պետությունը մտադիր է աջակցություն ցուցաբերել ընկերություններին, որոնք աշխատում են եռաչափ տպագրության, վիրտուալ և հավելյալ իրականության, արհեստական ինտելեկտի, 5-րդ սերնդի կապի, ավտոնոմ տրանսպորտի ոլորտում և այլ հեռանկարային բարձրտեխնոլոգիական ուղղություներով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *