Վաշինգտոնում տղամարդը Թրամփի հյուրանոցի մոտ փորձել է ինքնահրկիզվել

default (63)ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի դեմ բողոքող տղամարդը փորձել է իրեն այրել Վաշինգտոնի Trump International Hotel հյուրանոցի հարեւանությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

«Տղամարդն ասաց, որ փորձել է ինքնահրկիզվել՝ բողոքելով Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ»,- նշված է հեռուստաալիքի Twitter-ի էջում:

 Տղամարդուն այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *