Պերմյակովը՝ ապագա Ռամիլ Սաֆարո՞վ

2015 թվականի հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիի փողոցներից մեկի տանը սպանեց ընտանիքի 6 անդամներին: ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ-ն տակնուվրա արեցին Գյումրին իր հարակից տարածքներով, բայց հանցագործին ձերբակալեցին ռուս զինվորները՝ Հայաստան – Թուրքիա սահմանի վրա, մարդասպանը ցանկանում էր հատել սահմանն ու հասնել Թուրքիա:

Երեկ՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ի դեպ, ՀՀ Անկախության հռչակագրի օրը, Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դատից հետո սկսվեցին տարբեր տեսակի խոսակցությունները, քանի որ դատարանը չէր պատասխանել ամենակարևոր հարցերից մեկին՝ որտե՞ղ է պատիժը կրելու մարդասպանը:

Ըստ որոշ աղբյուրների՝ Պերմյակովին հանձնելու ենք Ռուսաստանին. պայմանով, որ Հայաստանին են հանձնելու Հրաչյա Հարությունյանին: Չնայած նրան, որ Հարությունյանը դժբախտ պատահարի հետևանքով է բանտում, իսկ Պերմյակովը հասկանալով սպանություն է կատարել:

Սակայն, անկախ դատավարությունից, միգուցե Պերմյակովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչի համար է բանտ նստում, այն էլ՝ ցմահ: Պերմյակովը կարող էր լիներ ուղղակի քավության նոխազ: Հնարավոր է՝ կատարված սպանության հետևում ավելի լուրջ մարդիկ են կանգնած՝ զորամասի սպաների մակարդակով, որոնց կաշին փորձում է փրկել Ռուսաստանը:

Ի դեպ՝ թեման լուրջ շահարկվում է Գյումրիում, որտեղ առավել քան ծանոթ են խնդրին։

Հնարավոր է Պերմյակովն ուղղակի հանցագործներից մեկն է եղել և քանի որ միակն էր առանց հովանավորի՝ ամենը փաթաթվեց նրա վզին:

Այս դեպքում ևս Ռուսաստանը փորձում է պահել իր սպաների պատիվը:

Մեկ ուրիշ վարկածի համաձայն, հնարավոր է մենք գործ ունենք ապագա Ռամիլ Սաֆարովի հետ: Ձերբակալությունից մեկ օր անց Ռուսաստանում ի հայտ եկան մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում էին պաշտպանել Պերմյակովին, անպատվում էին հայերին, սպառնում, կոպիտ ասած, նեղել Ռուսաստանի հայերին, եթե Պերմյակովի գլխից մի մազ պակասի: Ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ խմբերի օգնությամբ Պերմյակովին սեփական երկրում չեն հերոսացնի՝ ոչ մի երաշխիք:

Ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Պերմյակովը միայնակ այդպիսի սպանություն չէր կարող կատարեր, այսինքն՝ նրա հետ մարդ պետք է եղած լիներ, ով պրոֆեսիոնալ մարդասպան էր և տիրապետում էր այդ դիրքերից մեկ կրակոցով մարդկանց սպանելուն: Անձամբ Պերմյակովը չի փայլել իր զինվորական ունակություններով: Ու եթե այս ամենի վրա աչք փակելով մենք նրան հանձնենք Ռուսաստանին , ապա դա…

Իսկ հանձնելը սարերի հետևում չէ, հակառակ դեպքում՝ հարցին մեկընդմիշտ սպառիչ պատասխան կտրվեր։

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *