Ժիրայր Սեֆիլյանի մոտից առգրաված երկու քարտեզը վերադարձրել են. փաստաբան

maxresdefault

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ երեկ գրեթե մեկամսյա արգելքից հետո կարողացել է հանդիպել իր պաշտպանյալների հետ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ այս անգամ խոչընդոտներ ու խուզարկություններ չեն եղել. «Ընդամենը ինձ մոտ եղած փաստաթղթերի փաթեթը մետաղորսիչ սարքով ստուգեցին, ինչը՝ ես առաջարկել եմ նաև նախորդ դեպքերում, սակայն չէին համաձայնվում»:

Թե ինչն էր պատճառը, որ այս անգամ ՔԿՀ-ում խուզարկություններ չիրականացրին, Մուշեղ Շուշանյանը չցանկացավ մեկնաբանել: Չցանկացավ բարձրաձայնել նաև, թե ինչ է խոսել պաշտպանյալների հետ՝ նշելով, որ «դա փակ ինֆորմացիա է»:

Հարցին՝ արդյո՞ք կրկին խուզարկություններ չեն եղել Ժիրայր Սեֆիլյանի խցում, փաստաբանը պատասխանեց.

«Խուզարկություններից բավականին ժամանակ է անցել և այլ խուզարկություն չի եղել: Խուզարկությունների ընթացքում առգրաված երկու քարտեզի համար ես դիմում էի ներկայացրել ՔԿՀ պետին՝ խնդրելով տրամադրել առգրավման արձանագրության պատճենը և հայտնել՝ ովքեր են առգրավել: Նշել էի, որ դա անհրաժեշտ է՝ նշված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմիններին դիմում ներկայացնելու համար: Սակայն, երեկ, Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ իմ դիմումը ներկայացնելու օրը քարտեզներն իրեն են վերադարձրել ու ներողություն խնդրել՝ պատճառաբանելով, թե շփոթմունք է եղել, իրենք ստուգել և համոզվել են, որ տոմոգրաֆիկ քարտեզներ չեն, վերադարձրել են»:

Հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս էր իրեն զգում Ժիրայր Սեֆիլյանը, պաշտպանը նշեց, որ նա առողջությունից երբեք չի գանգատվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *