Նոր մանրամասներ` այսօր ատրճանակի կրակոցից մահացած Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդու վերաբերյալ

14429436_334017430278356_1427867341_n

Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է ակտիվ քննչական գործողություններ։

ՀՀ քննչական կոմիտեից, վերը նշվածից բացի, տեղեկացանք նաև, որ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Պարզվել են դեպքին հաջորդած գործողությունները։ Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Արշակ Գրիգորյանն ինքնասպանությունը կատարվել է իրենց առանձնատան նկուղում, որի ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով, և անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և գնդակ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *