Պարոն նախարար, ովքե՞ր են ձեր տեսուչները…

Արամայիս-Գրիգորյան

Ծանոթանալով այս քրեական գործին, դժվար է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Գրիգորյանին չհարցնել` պարոն նախարար, ովքե՞ր են ձեր տեսուչները, այս ո՞ւմ եք տեսուչ նշանակել կամ ո՞ւմ են տեսուչ նշանակել ձեզ մոտ, ի վերջո, ո՞ւմ եք վստահել անտառի պահպանությունը: Լավ, բայց չէ՞ որ սա անտառապահի, անտառի պահապանի, պաշտպանի, տեսուչի կողմից պաշտոնապես արձանագրված այսօրինակ առաջին դեպքը չէ, մինչև ե՞րբ… Ախր ապօրինի հատումների հետևանքով մեր անտառները գնալով նվազում ենք, մենք, եթե, իհարկե, չգիտեք, կորցնում ենք մեր անտառները:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարինե Պետրոսյանը մեղադրանք հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ, ստացել է վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ: Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Պետրոսյանը կրելով նյութական պատասխանատվություն իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսևորել է անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի հետևանքով նրա պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող, 3 340 000 դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 16 745 000 դրամի վնաս: Հեշտ է ասելը` 162 հատ ծառ…

Վերը նշված արարքի համար Մարինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») 2-րդ մասի հատկանիշով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *