Սպառնում են…

Սամվել-Ալեքսանյան1

Հայաստանում, որպես կանոն, քաղաքական ընտրություններն, ի թիվս այլ բաների, ևս մեկ կարևոր առանձնահատկությամբ են աչքի ընկնում: Ճիշտ է` առանձնահատկությունն այդ այնքան էլ հաճելիներից չէ, բայց ստիպված ենք ֆիքսել, որ այն Հայաստանում արդեն յուրատեսակ ավանդույթի ուժ է ձեռքբերել. նախընտրական շրջանում, ընտրություններին կամ դրանցից անմիջապես հետո անխուսափելիորեն գնաճ է տեղի ուենում: 20172-ի ընտրությունները ևս, պետք է նկատել, բացառություն չեն, ու ինչպես կարելի է համոզվել մի փոքր ուշադիր լինելով` արդեն իսկ այնպիսի ապրանքների գներ, ինչպիսիք են` բանանը, բենզինը, շոկոլադն ու նույն շաքարավազը, շատ կոնկրետ կերպով թանկացել են: Ի դեպ` նշենք, որ մասնագետներն այդպես էլ չեն կարողանում տնտեսագիտորեն մատնացույց անել, թե հատկապես որ օբյեկտիվ գործոններն են ազդել այդօրինակ ապրանքների գների աճի վրա, ո՞րն է, ի վերջո պատճառը:

Իսկ այս հարցին, այսպես ասենք, միանգամայն գիտականորեն հիմնավորված պատասխան գտնելու համար հարկավոր է ընդամենը ուշադրություն դարձնել ապրանքատեսակների անվանումներին ու ուշադրությամբ հետևել, ասենք, համապատասխան ընտրատեղամասերում ռեյտինգային կարգով առաջադրված որոշ պատգամավորացուների գործողություններին, որպեսզի միանշանակորեն պարզ դառնա՝ թանկացումներն այս բացառապես քաղաքական արմատներ ունեն ու կոչված են թեթևացնելու որոշ օլիգարխների ֆինանսական հոգսերը: Ի դեպ` օլիգարխների շահույթների մասին. Սամվել Ալեքսանյանն, օրինակ, ինչպես պարզ է դառնում ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալներից, արդեն իսկ հասցրել է սեփական ունեցվածքը թանկացումների շնորհիվ ավելացնել մի ամբողջ 2 մլն դոլարով՝ ժամանակին էժան գներով ձեռք բերած շաքարավազը այժմ չհիմնավոված թանկ գներով վաճառելու արդյունքում: Անկասկած է, որ այդ 2 մլն դոլարն Ալեքսանյանին դեռ շատ է պետք գալու ու առնվազն սեփական անձը պատգամավոր «վերաօծելու» ճանապարհին գոյացող ծախսերի մի մասը կկարողանա այս ամենի շնորհիվ հանել:

Իսկ ծախսի տեղ սույն ռեյտինգայինն, ինչպես ասում են, շատ ունի՝ մանավանդ որ ընտրապայքարը դեռևս միմիայն թեժանալու միտումներ է դրսևորում: Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա համայքնում Ալեքսանյանի ձեռքբերումներին, ապա այստեղ ևս կարծես որոշակի նոր տեղաշարժեր են կատարվում: Մասնավորապես՝ մամուլում արդեն հստակ տեղեկություններ կան այն մասին, որ Ալեքսանյանի մարդիկ առաջադրանք են տվել մանկապարտեզների աշխատակիցներին՝ հստակ թվեր ապահովելու իրենց սիրելի շեֆի համար՝ հակառակ պարագայում սպառնալով հացից կտրել նրանց. կազատեն աշխատանքից, եթե վերջիններս ճիտին պարտք դարձած պրոալեքսանյանական պրոպագանդան համապատասխան թաղերում վատ իրականացնեն: Ա՛յ այսպիսի «ահաբեկչական» պատմություններ:

Հիմա ցանկացած բանական արարածի ուղեղում մի շատ տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ո՞վ է այս ամենի համար, ի վերջո, պատասխանատվություն կրում: Ասել, թե տոտալ կամայականություններ են տեղի ունենում, կնշանակեր շատ թույլ գույներով ներկայացնել այն իրավիճակը, որ հաստատվել է երկրում որոշ արտոնյալ մոնոպոլիստների պատճառով. փաստացի տեղի է ունենում տեռոր՝ ընդդեմ ժողվրդի, որի վերջն այդպես էլ չի երևում, իսկ պատասխանատուներին էլ պատասխանատվության հրավիրողներ առանձնապես չկան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *