2016-ը դիտարկումների պատմության ամենատաք տարին է

default (67)2016 թվականը ջերմաստիճանի ցուցանիշներով անցել է 2015-ի ռեկորդից եւ դարձել դիտարկումների պատմության ամենատաք տարին, փոխանցում է BBC-ն:

NASA-ի եւ բրիտանական օդերեւութաբանության վարչության տվյալներով՝ անցյալ տարի գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,07 աստիճանով գերազանցել է 2015-ի ցուցանիշները:

 Չնայած թվերը վիճակագրական սխալի սահմանին են, NASA-ից նշել են, որ վերջին տարիներին ջերմաստիճանային ռեկորդները երեք անգամ գերազանցվել են:

Գիտնականների կարծիքով՝ որոշակի դեր է ունեցել Էլ Նինյոյի ֆենոմենը, սակայն հիմնական գործոնը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումներն են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *