«Ձեր նոր մարզպետը սովորեցրել է մարդկանց՝ ինձ վատ հարց տան. Ծառուկյանը մեղադրեց Սյունիքի մարզպետին

17409965_791191004365992_1677155801_n

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում հանդիպեց գորիսեցիների հետ:

Մինչ կներկայացներ դաշինքի առաջնահերթությունները, քաղաքական, տնտեսական ծրագրերը՝ Գագիկ Ծառուկյանը դիմելով գորիսեցիներին ասաց.

«Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չէ, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Կապանում ինձ հարցնում են՝ 2012թ-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի՝ գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»:

Նշենք. որ Կապանում քարոզարշավի մասնակիցներից մեկը հարց էր ուղղել, թե ինչու իրեն հավատան հիմա, եթե 2012 թվականին էլ «եկավ, խոստացավ ու ոչինչ չարեց»: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը հարցին պատասխանեց՝ նշելով, որ 2012թ-ին ինքը չմտավ կոալիցիա, թեև կարող էր, բայց այդ դեպքում միայն իր թիմակիցները պաշտոններ կստանային, իսկ իր կողմից տված խոստումները կյանքի չէին կոչվի: Եվ ահա Գորիսում Գագիկ Ծառուկյանը հիշատակեց այդ հարցադրումը հիշեցրած անձին՝ նշելով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էր հարցը սովորեցրել:

Վերջում նա ավելացրեց, որ ինչ ասել է՝ մի բան էլ ավելին է արել ու այդպես լինելու է հետագայում ևս: Բայց ինքը լավ գիտի, որ բարեգործությունով երկիր չես պահի և մշակել են ծրագիր, որը կյանքի կոչելու համար ժողովրդի աջակցությունն է պետք.
«Ամեն ինչից տեղյակ եմ, խնդիրն էլ, ձեր բոլորի դարդն էլ գիտեմ ու բոլոր մարզերում խնդիրը մեկն է՝ թոշակի բարձրացում, վարկային տոկոսների նվազում, աշխատանք: Մարդիկ աշխատանք չունեն, պայման չունեն ու որպես հետևանք՝ հեռանում են երկրից: Տվեք մեզ 50+1 ձայն և մենք այս ամենը կկարգավորենք, երկիր ու համակարգ կփոխենք»,- հավելեց նա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *