Կարեն Բրուտյանի 95 միլիոնը գերազանցող դրամական միջոցները

timthumb-6«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակված Կարեն Բրուտյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2016 թ. հայտարարագիրը:
Բրուտյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն և մեկ հողամաս: Նրա բաժնետոմսերը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 50 հազար դրամ, իսկ փոխառությունները՝ 55 հազար եվրո:
Նորանշանակ պաշտոնյան բավական մեծ դրամական միջոցների տեր մարդ է. նա հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 85 հազար ամերիկյան դոլար և 58 հազար եվրո: Բրուտյանի եկամուտները, մինչ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակվելը, կազմել են 5 միլիոն 749 հազար դրամ և գոյացել երեք տարբեր աշխատավարձերից:
Հիշեցնենք, որ մինչ այդ Բրուտյանը զբաղեցրել է Գլխավոր դատախազի խորհրդականի, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետի պաշտոնները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *