Ինչու էր տանից հեռացել Ինեսան. ուշագրավ մանրամասներ

57da6867b8d1b_crop

Արդեն մի քանի օր է ինչ բուռն կերպով քննարկվում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր մտերիմ ընկերուհի՝ Ինեսա Սրապիոնյանի անհետանալու, ապա գտնվելու մասին լուրերը։

Ամբողջ լրատվական դաշտն ու սոցիալական ցանցերը ողողված էին Ինեսսայի ժպտադեմ նկարներով։ Բոլորը մեկ մարդու նման աղոթում էին, որպեսզի աղջիկը ողջ և առողջ տուն վերադառնա։ Եվ ահա, այսօր՝ անհետանալուց երեք օր անց, Երևանի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Ինեսա Սրապիոնյանը վերադարձել է տուն, սակայն նրա անհետանալու պատճառների մասին տարբեր վարկածները շարունակվում են շրջանառվել։

Բոլորիս մեկ հարց է հուզում՝ ինչը կարող էր 23-ամյա աղջկան ստիպել փախչել տնից, երեք օր շարունակ լարվածության մեջ պահել թե իր ծնողներին, ընկերներին, հարազատներին, թե սոցցանցերի օգտատերերին, ովքեր մտահոգվել էին ու ջանք չէին խնայում աղջկա մասին որևէ տեղեկություն ստանալու համար։

Աղջկա՝ տուն վերադառնալուց հետո, վերջինիս հայրը բաց նամակով դիմեց լրատվամիջոցներին, շնորհակալություն հայտնեց անհանգստանալու, տեղեկությունը տարածելու համար և մանրամասնեց, որ իր աղջիկը տանից հեռացել է կենցաղային խնդիրների և վեճի պատճառով։ Հայրն անգամ լրատվամիջոցներին մեղադրեց իրենց «ընտանեկան դրաման օգտագործելու և ստոր վարքագիծ դրսևորելու մեջ»։

Արդարության համար պետք է նշել, որ այս օրերի ընթացքում ոչ մի լրատվամիջոց դեպքը չներկայացրեց այլ ենթատեքստով, անգամ տեղեկություններ հրապարկելիս զգուշավոր էին։ Միայն հստակ ինֆորմացիան այն էր, որ աղջիկը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին է, հարսանիքի հարսնաքույրը։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի, քանի որ Ինեսայի անհետանալու մասին լուրը ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր հենց Բաղդասարյանի դուստրը՝ Վիկտորիան։ Նա ավելի ուշ մի գրառում ևս կատարեց, որտեղ կարծես, վստահ լինելով, որ Ինեսսան կարդում է իր գրառումը, խնդրում էր վերադառնալ՝ «ամեն ինչ կարգավորվել է, գործերդ լավ են, հետ արի, սպասում ենք»։ Եվ լրատվամիջոցներին մեղադրել իրենց անձնական դրաման հրապարակայնացնելու կամ օգտագործելու մեջ, առնվազն գեղեցիկ չէ։ Այդ դրաման հենց իրենք դարձրեցին հանրության սեփականությունը։

ԼՈՒՐԵՐ.com-ին այս դեպքի հետ կապված մի քանի ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան, հատկապես, թե որն է եղել աղջկա՝ տնից փախչելու պատճառը։ Ըստ այդ հավաստի տեղեկությունների՝ Ինեսան իր համակուրսեցուն, ով ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, օգնելու նպատակով տրամադրել է իր ոսկեղենը, որը հավանաբար մի կլորիկ գումար է արժեցել: Ոսկեղենը երիտասարդին տրամադրվել է՝ գրավադրելու և հետագայում հետ վերադարձնելու համար։

Որոշ ժամանակ անց, չկարողանալով վերադարձնել մեծ արժեք ունեցող ոսկեղենը, Ինեսան հայտնվում է դժվար իրավիճակի մեջ և հատկապես այն ժամանակ, երբ այդ մասին իմանում է հայրը։ Հենց այդ օրն էլ վիճաբանություն է տեղի ունենում և աղջիկն՝ առանց հեռախոսի, պայուսակի և այլ իրերի փախչում է տնից, ապա տեղեկանալով, որ իրավիճակը շտկվել է, վերադառնում է տուն։

Նկատենք, որ այս օրերին ակտիվ էր հատկապես հայրը: Բնական է, հայր է և ամեն ինչ, այդ թվում վատթարագույնը, կարող էր անցնել մտքով: Նա էր հարցազրույցներ տալիս, և նա անմիջապես «Աստծուն փառք տվեց», որ դուստրը ողջ և առողջ վերադարձավ: Այս թեմային չէինք անդրադառնա, եթե այն չունենար հասարակական հետաքրքություն: Քանի որ քաղաքացիները մեկ մարդու նման անհանգստանում էին երիտասարդ, կյանքով լեցուն ուսանողուհու անհետացմամբ, ուրախացան նաև նրա վերադարձով: Պատճառներն էլ հրապարակում ենք, որպեսզի վերջապես այս հարցը փակվի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *