Ավելի կարևոր ու այժմեական բան, քան այս նախագիծն է, այսօր չկա. Շուշան Պետրոսյան

 

shushan_petrosyan

Փորձը ցույց է տալիս, որ սոցիալապես ավելի անապահովները միշտ ավելի պատրաստակամ են իրենց հնարավությունների չափով մասնակից լինել նման նախաձեռնություններին,-ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Վկայակոչելով նախորդ տարիների փորձը, պատգամավորը նշեց, հաշմանդամ ու զոհված զինծառայողների խնդիրներն ամբողջությամբ լուծում չեն ստացել, քանի որ առկա մեխանիզմները կարճաժամկետ ծրագրեր են առաջարկում:

«Այս օրինագծի դեպքում խոսքը երկարաժամկետ ծրագրի մասին է, նման նախագծի, նման հիմնադրամի  անհրաժեշտությունը կա»,-ասաց Շուշան Պետրոսյանը:

Նրա համար հասկանալի է, որ հասարակության մեջ վստահության պակաս կա, բայց այդ խնդիրը կարելի է լուծել հանրային վերահսկողության իրականացմամբ, հաշվետվությունների պարբերաբար հրապարակմամբ:

«Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, հայ զինվորի կողքին լինելն է: Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք, ու ավելի կարևոր ու այժմեական բան, քան այս նախագիծն է, այսօր չկա»,-ասաց պատգամավորը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *