Զովունու գյուղապետը ընտրակաշառք է բաժանում. ահազանգում են համագյուղացիները

30-1-250x300

Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի ընտրությունից ժամեր առաջ դեռևս գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ով կրկին փորձում է վերընտրվել այդ պաշտոնում, ըստ որոշ համագյուղացիների, ընտրակաշառք է բաժանում: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԼՈՒՐԵՐ.com-ը ահազանգեր է ստացել Զովունի համայնքի բնակիչներից այն մասին, որ համայնքի ղեկավարի թեկնածու, գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը կրկին «հիշել է անցյալը» և ընտրակաշառքի միջոցով փորձում է ապահովել իր «հաղթանակը»՝ լավ հասկանալով, որ այլ կերպ հաղթելու հնարավորություն այլևս չունի: Զովունու՝ բարձր ինքնագիտակցություն ունեցող քաղաքացիները շեշտել են, որ թույլ չեն տալու ներկայիս գյուղապետին «գողանալ» իրենց համագյուղացիների ձայները:

Տեղեկությունների վերաբերյալ Սերժիկ Ավետիսյանի մեկնաբանությունը ստանալու նպատակովԼՈՒՐԵՐ.com-ը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել վերջինիս հետ: Սակայն, Զովունու գյուղապետը կոպիտ կերպով հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցերին՝ դրանով ևս մեկ անգամ հաստատելով Զովունիում իր կողմից իրականացվող անօրինական գործողությունների կասկածը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *