Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում

timthumb (3)Փաստաբանների պալատում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նախագահի ընտրություններ են: Պալատի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Ընտրողների թիվը հասնում է 1852-ի: Ժամը 09։00-ին մեկնարկել է քվեարկությունը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում ընտրվել է 2013 թվականին:

ՀՀ փաստաբանների պալատի 09.09.2017թ. ընդհանուր ժողովի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի կողմից հավատարմագրվել է հինգ կազմակերպություն՝ «Հայաստանի հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը,« Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը», «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ-ն և « Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *