ՀՀԿ կուսակցությունն ունի մեկ ղեկավար, որը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է. Էդուարդ Շարմազանով

ffffՀՀԿ կուսակցությունն ունի մեկ ղեկավար, որը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է: ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց խոսնակ Էդուարդ Շարմազնովը:

Անդրադառնալով ղեկավար կազմի փոփոխությունների վերաբերալ խոսակցություններին՝ նա նշեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: «ՀՀԿ-ն երբեք երկու ղեկավար չի ունեցել: Մենք ունենք մեկ ղեկավար, որը կուսակցության նախագահն է: Թեկուզ տեսականորեն, եթե նույնիսկ ընդունենք, որ լինելու է Խորհրդի նախագահ, նա կուսակցության նախագահ լինել չի կարող: Խորհրդի նախագահը միշտ եղել է կուսակցության նախագահի կամ առաջին տեղակալը, կամ նման ֆունկիա ունեցող անձնավորություն»,- մանրամասնեց նա՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում:

Շարմազանովն հավելեց նաև, որ ՀՀԿ նախագահը եղել և շարունակում է մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Երկար տարիներ նա դեռ կշարունակի ղեկավարել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է կանոնադրական փոփոխություններին, ապա Շարմազանովը հավաստիացրեց, որ մինչև ՀՀԿ համագումարը բավականին երկար ժամանակ կա, և կուսակցությունը բաց է առաջարկությունների համար: «Համագումարի նախօրեին կներկայացնենք այդ առաջարկությունների վերջնական որոշումը: Ես չեմ կարծում, որ նոյեմբերին կայանալիք համագումարին հրավիրված որևէ պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը չի լինելու Սերժ Սարգսյանը: Մեր կուսակցության առաջնորդը մեր կուսակիցների ցանկությունն է, և մենք դեռևս երկար ժամանակ աշխատելու ենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- եզրափակեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *