Ներվեցին ազատ Արցախի պատգամավորին ծեծողները

83816

2016 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում, ԱԺ-ի դիմացից գողացան ու ծեծի ենթարկեցին ԼՂՀ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել ԱԺ շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որն իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:

Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվել էին մեղավորները ու սպասվում էր արդար դատավարություն: Սակայն բոլորս մի պահ մոռացել էինք Արցախի անկախության մասին, մոռացել էինք նաև, որ հենց այդ օրը համաներումներ է շնորհվում մի շարք օրինակելի հանցագործների: Մի խոսքով, Հայկ Խանումյանին ծեծի ենթարկման գործը վերափոխվեց՝ առևանգումից դարձավ խուլիգանություն: Խանումյանը հայտարարել էր, որ սա արվել էր, որպեսզի համաներումը տարածվի մեղադրյալների վրա:

Մի խոսքով՝ Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում շնորհվեց նաև ազատ Արցախի պատգամավոր ծեծողներին: «Այսինքն՝ համաներումով ազատ կարձակվեն մեղադրյալները»,-ասաց Խանումյանը և նշեց, որ տեղի բոլոր դատական ատյանները սպառելով՝ կբողոքարկեն այս որոշումը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Արցախի և արցախցու միակ թշնամին, ով պետք է ծեծ ուտի նրա կողմից, եղել է ու պետք է լինի սահմանից այն կողմ կանգնած ադրբեջանցին: Արցախը, ի տարբերություն այլ քաղաքների, ամենախիստ ձևով պետք է պատժի Արցախում բռնություն կատարող ցանկացած անձի, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրում , ոչ ոք չպետք է իրեն թույլ տա իր զինակցի վրա ձեռք բարձրացնի:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *