ԱՄՆ-ը Հարավային Կորեա կուղարկի 24 հարվածային ուղղաթիռ

4417036ԱՄՆ-ը փետրվարի սկզբին Հարավային Կորեայում կտեղակայի Apache AH-64D տեսակի 24 հարվածային ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ուղղաթիռային գումարտակը կտեղակայվի Սեուլից 70 կմ հարավ ընկած Փհյոնթեկ քաղաքի շրջանում՝ Քեմփ Համփրիս բազայում։ «Հարավային Կորեայում այդ ստորաբաժանման տեղակայումը խոսում է ԱՄՆ-ի՝ դաշնակցի հանդեպ պարտավորություններին հանձնառու լինելու մասին և թույլ կտա էլ ավելի ամրապնդել երկու երկրների ռազմական դաշինքը»,-ասվում է ԱՄՆ ՊՆ հաղորդագրությունում։

Apache ուղղաթիռներն առաջին հերթին նախատեսված են տանկերի և այլ զրահատեխնիկայի դեմ պայքարի համար։ Այդ ուղղաթիռների ուղարկումը Հարավային Կորեա թույլ կտա բարձրացնել երկրի պաշտպանունակությունը Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի պայմաններում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *