Հարսնախոսություն ադրբեջանական ձևով․ Փախած հարսնացուի չկայացած սկեսրայրը ոստիկանություն է դիմել

defaultԱդրբեջանի շրջաններից մեկի ոստիկանապետի որդու նշադրեքը կամակոր հարսնացուի հետ տրագիկոմեդիայով է ավարտվել։

Vesti.Az-ի փոխանցմամբ Աղջաբեդի քաղաքում տեղի ոստիկանապետի որդու հարսնացուն իր սիրեցյալի հետ փախել է։  Չկայացած սկեսրայրը օգնության համար դիմել է հարևան շրջանի ոստիկանապետին ու ոստիկանությունն օղակել է «առևանգողի» տունը։

 Ավելի ուշ հարսնացուն՝ Գյունայ Մամեդովան, հրապարակել է տեսաուղերձ։ Նա պատմել է, որ փախել է իր սիրեցյալ Էլնուր Ահմեդովի հետ ու ուզում է նրա հետ երջանիկ լինել։ Զույգն արդեն հինգ տարի է հանդիպում է։ Աղջիկը որոշել է փախուստի դիմել, քանի որ նրա ընտանիքը մտադիր էր  ստիպողաբար նրան ամուսնացնել մեկ ուրիշի հետ։ Իսկ աղջկա ազգականները, որոնք վստահեցնում են, որ աղջկան առևանգել են, դրա համար էլ իրենք ոստիկանություն են դիմում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *