Տիգրան Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի Արտակի վերաբերյալ սկանդալային ձայնագրության մասին

timthumb (1)

«Համացանցում տարածում գտած ձայնագրությունն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն, և ԿԸՀ-ն չունի իրավասություն այդ ձայնագրության հետ կապված որևէ գործընթաց ծավալելու: Պետք է նշեմ, որ նշյալ ձայնագրության հետ կապված իր հիմնավորումներով մեկ այլ դաշինք դիմել է Սահմանադրական դատարան, հետևաբար, մենք պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ իրենք ավարտել են ապրիլի երկուսին կայացած ընտրությունների արդյունքների հրապարակումը և այդ մասով նոր որոշում ընդունելու որևէ իրավասություն չունեն. «Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանում մուտքագրվել է դիմում, որտեղ, ինչպես դիմումատուի ներկայացուցիչներն են հայտնում, ներկայացված են նաև այս ձայնագրության հետ կապված հանգամանքներ, ուստի ԿԸՀ-ն կսպասի այն որոշմանը, որը կընդունի Սահմանադրական դատարանը, քանի որ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս հենց Սահմանադրական դատարանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց վերը նշված սկանդալային ձայնագրության մասին որևէ այլ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ առայժմ այս հարցում կմնա ձեռնպահ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր ապրիլի երկուսին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան:  Դաշինքի կողմից դատարան է ներկայացվել ընտրակեղծարարության և վարչական ռեսուրսի կիրառման փաստերի մի ամբողջական փաթեթ, որին կցվել է նաև այս սկանդալային ձայնագրությունը:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *