Բժշկական նոր ծառայություններ` երկրի հարավում

unnamed-1-33-600x337ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի հիմնադիր Ավետիս Մատիկյանի հետ այսօր քննարկել է կլինիկայում իրականացվող ծառայություններն ու դրանց ընդլայնման հեռանկարները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղի հանգանակությամբ կառուցված կենտրոնն այսօր մասնագիտացված այն կլինիկաներից մեկն է, որ հանրապետության հարավային հատվածի բնակչության շրջանումիրականացնում էպետության կողմից փոխհատուցվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սրտաբանական այս կենտրոնում մասնագիտական ծառայություններ են մատուցվում նաև ֆրանսահայ բարերարների աջակցությամբ։ Ավետիս Մատիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև կենտրոնի կրթական ծրագրերն ու բժշկական ծառայությունների ընդլայնման, մասնավորապես` ինսուլտի կենտրոնի ստեղծման հեռանկարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/628280/

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *