Ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրենին թողել են անազատության մեջ

timthumb (7)Ադրբեջանի Յասմալի շրջանային դատարանը մերժել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի պաշտպանի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Փաստաբան Ֆուադ Աղաեւը հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, հայտնում է contact.az-ը։

Մեհման Ալիեւը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին։  Հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 213.1 (հարկերի վճարումից խուսափում), 308.1 (գործնական պարտականությունների չարաշահում) եւ 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն խոշոր եկամուտի ձեռք բերմամբ) հոդվածների համաձայն։  Դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը մինչև նոյեմբերի 7-ը։ Ալիեւը հերքել է բոլոր մեղադրանքները եւ դրանք քաղաքական հետապնդում է որակել։

Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Ալիեւի ձերբակալությունը եւ կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրան։

ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին։ Ալիեւի ձերբակալության կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պահպանել մարդու իրավունքների մասով ստանձնած միջազգային պարտավորությունները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *