Bild․ Գերմանիան կարող է պոտենցիալ ահաբեկիչների դեմ նոր, ավելի կոշտ կանոններ սահմանել

default (11)Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունից երեք շաբաթ անց Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը ու արդարադատության նախարար Հայկո Մաասը որոշել են ավելի ակտիվ դիմակայել պոտենցիալ վտանգ ներկայացնող իսլամականներին, հայտնում է Bild–ը։

Ծրագրված միջոցառումներից են օրենքի փոփոխությունները, որոնք թույլ կտան պոտենցիալ ահաբեկիչներին ձերբակալել մինչեւ հանցագործություն կատարելը ու կպարտավորեցնեն նրանց հատուկ էլեկտրոնային թեւնոցներ կրել։ Նման մարդկանց տեղաշարժի ազատությունը սահմանափակվելու է, իսկ նրանց արտաքսելու գործընթացը՝ հեշտացվելու։

 Այդ միջոցառումների փաթեթն արդեն քննադատություններ է առաջացրել։ «Քրիստոնյա սոցիալական միությունն» այս քայլերը անբավարար է համարում։

Իսկ Գերմանիայի քրեական ոստիկանության ղեկավար Անդրե Շուլցը ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես են վարվելու «պոտենցիալ վտանգավոր քաղաքացիների հետ, որոնք Գերմանիայի անձնագիր ունեն, կամ էլ քաղաքացիություն չունեն»։

ՀԻմա Գերմանիայի իրավապահների հաշվառման մեջ է 548 պոտենցիալ ահաբեկիչ, որոնց մոտ կեսը Գերմանիայի տարածքում է գտնվում։ Արտաքսման ենթակա է 62 իսլամական։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *