Պակիստանի շուկայում պայթյունն ավելի քան 20 մարդու կյանք է խլել

4200Պակիստանի հյուսիսարևմտյան Կուրամ շրջանում գտնվող բանջարեղենի շուկայում որոտացած պայթյունի զոհն է դարձել 21 մարդ, մոտ 40 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխանությունների ներկայացուցչին։

Պայթյունը որոտացել է Փարաչինար քաղաքում։ Զոհվել է տեղի ցեղերի 21 ներկայացուցիչ։

Պակիստանի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ շուկայում ինքնաշեն ռումբ է պայթել։ Տեղի իշխանությունների այլ աղբյուր հայտնում է, որ ահաբեկչությունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը։

Շրջանում ակտիվ է «Թալիբան» խմբավորումը, սակայն դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *