Կիևը ստացել է Յանուկովիչի նամակը՝ Ուկրաինա ռուսական զորք մտցնելու խնդրանքով. Ուկրաինայի գլխավոր դատախազ

49c3ed86ae626b15679c76b04f47f388Կիևը ՄԱԿ քարտուղարությունից ստացել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նամակի պատճենը, որով Յանուկովիչը խնդրում է ռուսական զորք մտցնել Ուկրաինա: Այս մասին երեքշաբթի իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Ռազմական գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության միջոցով ստացել է ՄԱԿ պաշտոնական կնիքով կնքված Յանուկովիչի նամակի պատճենը, որ թվագրված է 2014թ. մարտի 1-ով»,- գրել է Լուցենկոն: Վերջինիս խոսքով՝ այդպիսով հետաքննությամբ զբաղվող օրգանները Յանուկովիչի պետական դավաճանության անհերքելի փաստական ապացույցներ ունեն: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *