«Բայեր»-ի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է GOAL.COM-ը:
Ֆոտբոլիստին իրենց թիմում շատ են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:
Ակումբների ներկայացուցիչները ֆուտբոլիստի խաղին հետևել են դեկտեմբերի 21-ին, «Քյոլն»-ի դեմ կայացած հանդիպմանը:
Բրանդտի պայմանագիրը Լևերկուզենի թիմի հետ ավարտվում է 2019թ-ին: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը աչքի է ընկել երեք գոլով և վեց գոլային փոխանցմամբ: