3-րդ հայկական պետությունը ժամանակի հա՞րց է. չնայած Աբխազիան հայկական հող չէ

скачанные файлы

Abkhazia_in_its_region_(less_biased).svg

Աբխազիայի դիրքը

Թերևս քչերին է հայտնի Աբխազիայի մասնակի ճանաչված հանրապետությում հայերի քանակի, զբաղեցրած դիրքի և ունեցած ազդեցության մասին: Հայտնի է, որ հայերն Աբխազիայիում բնակվել են դեռևս միջնադարում: Հայկական ու աբխազական պետությունները 10-11 դարերում բավական ակտիվ, բարիդրացիական ու խնամիական  հարաբերությունների մեջ են եղել: Հայերի հոսքն Աբխազիա ակտիվացավ հատկապես 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, ինչպես նաև ցեղասպանության հետևանքով: Եվ ահա մոտ 150 տարի անց հայերը մեծ տոկոս են կազմում Աբխազիայում: Այսպես. 2011 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալներով հայերը թիվն Աբխազիայում կազմում է 41,907 մարդ կամ 17,4%: Սակայն շատ հասարակական կազմակերպություններ համաձայն չեն այս թվի հետ և պնդում են, որ այն միտումնավոր նվազեցված է և իրականում հայերը թիվը կազմում է մոտ 70,000՝ այսինքն 45%: Հայերը բացարձակ մեծամասնություն են կազմում Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի շրջանում, ինչպես նաև Գագրայի և Գուլրիփշի շրջաններում:

Գալուստ Տրապիզոնյան, Մարշալ Բաղրամյան գումարտակի վաշտի հրամանատար

Հայերի դերն անգնահատելի է 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմում: Պատերազմի սկզբնական շրջանում հայերը փորձել են չեզոքություն պահպանել, սակայն վրացական զինված ուժերի կողմից հայկական մի շարք գյուղերում կազմակերպված թալանն ու բռնությունները ստիպեցին շատ արագ կազմակերպել մի ամբողջ գումարտակ, որը կնքեցին մարշալ Բաղրամյանի անունով ու պատերազմի ընթացքում մարտնչեցին աբխազների հետ կողք-կողքի ընդդեմ վրացիների: Գումարտակն աչքի է ընկել բարձր մարտական պատրաստվածությամբ և իր գոյության ընթացքում պարտություն չի կրել: Գումարտակը մասնավորապես մասնակցել է մայրաքաղաք Սուխումիի, Օչամչիրայի մարտերին և առաջինն է մտել վրացիներից ազատված մայրաքաղաք:

Այսօր հայերն ու աբխազներն ապրում են կողք-կողքի, հաշտ ու համերաշխ ռուսների, հույների, վրացիների և Աբխազիայի մյուս ժողովուրդների հետ: Հայերը չեն խառնվում քաղաքականությանը: Սակայն շատ հետազոտողներ (մանավանդ վրացիները) կանխատեսում են, որ աբխազների բնական աճի թույլ

Գագրայի Ամենափրկիչ եկեղեցին

Գագրայի Ամենափրկիչ եկեղեցին

տեմպերի ու հայերի համեմատաբար բարձր ծնելիության ֆոնի վրա առաջիկա 25-30 տարիների ընթացքում հայերը կգերակշռեն ամբողջ Աբխազիայում: Իսկ դրա հետևանքը կլինի այն, որ հայերը կփորձեն մտնել քաղաքական դաշտ: Կանխատեսվում է նաև, որ հայերի քաղաքականություն մտնելը չի խոչընդոտվի Ռուսաստանի կողմից:

Հայաստանի Հանրապետությունն այսօր Վրաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար բնականաբար կապեր չի պաշտպանում Աբխազիայի հետ: Սակայն դա կարելի է անել Արցախի Հանրապետության միջոցով: Թերևս արժե, որ Հայաստանի իշխանությունները ներքին կարգով, ՀԿ-ների միջոցով և այլ հայտնի ու գաղտնի ճանապարհներով ուշադրության կենտրոնում պահեն աբխազահայերին, ամրացնեն կապերը: Անհրաժեշտ է գոնե բացի 2 տարին մեկ-երկու անգամ դպրոցներին դասագրքեր ուղարկելուց, նաև ուսուցիչներ գործուղվեն կամ Աբխազիայից ուսուցիչներ վերապատրաստվեն Հայաստանում: Եկեղեցու դերի մասին կասենք այնքանը, որ ամբողջ Աբխազիայում 2013թ. դրությամբ կա մեկ եղեղեցի՝ Գագրա քաղաքի Ամենափրկիչը:

Փաստորեն Աբխազիան այն միակ երկիրն է, որտեղ հայերը կազմում են բնակչության մոտ 45%-ը: Բացի այդ այն շատ մոտ է Հայաստանին (եթե Վրաստանի հետ կոնֆլիկտը հարթվի ապա ինքնաթիռով մոտ 40 րոպե, մեքենայով մոտ 8 ժամ` 590կմ): Կարծում եմ կարիք չկա նշելու Վրաստան-Աբխազիա երկաթուղու բացման կարևորության և այն մեծ օգուտի մասին, որ դա կտա Հայաստանին և Արցախին:

Արման Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *