Ադրբեջանի ՊՆ դիահերձարանի սառցարանի դուռն ամուր փակվեց. մեծ խնդրանք հայ լրագրողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության դիահերձարանի սառցարանի դուռն ամուր փակվեց:

Ադրբեջանի չհրապարակված մարտական կորուստ՝ Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլու. լուսանկարը razm.info կայքից
Ադրբեջանի չհրապարակված մարտական կորուստ՝ Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլու. լուսանկարը razm.info կայքից

Երեկ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կառավարությունը ընդունել է որոշում, որում ասվում է, որ այսուհետ լրագրողները առաջնագիծ մեկնելու համար պետք է թույլատրություն ստանան ազգային անվտանգության նախարարության եզրակացության հիման վրա:
Ի՞նչն է ստիպել մեր վատ ու չար հարևանների ղեկավարներին գնալ նման քայլի: Վախը, ճշմարտությունը թաքցնելու ձգտումը, իրավիճակը իրենց ձեռնտու ներկայացնելու միտումը: Ադրբեջանի ՊՆ-ն Զաքիր Հասանովի նախարարության ընթացքում որդեգրել է սկզբունք՝ ԹԱՔՑՆԵԼ, ամեն գնով ԹԱՔՑՆԵԼ զոհերը ադրբեջանական բանակում: Այս գործում իր մեծ ներդրումն ունեցավ անձամբ Իլհամ Ալիևը, ով անցած տարի հատուկ օրենք ընդունեց, որով ԶԼՄ-ներին արգելում էր նյութեր հրապարակել առաջնագծի և ընդհանրապես Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, դա իրեն չարդարացրեց: Հաճախ ադրբեջանական ԶԼՄ-ներում հոդվածներ են լույս տեսնում սպանված զինվորների վերաբերյալ, նկարներ հուղարկավորման արարողություններից, ինչպես նաև ստատուսներ սոցիալական ցանցերից: Վերջին թարմ morgueօրինակները եղան այս ամիս, երբ սոցիալական ցանցերի և ոչ շատ մասսայականություն վայելով ԶԼՄ-ներում հայտնվեցին 4 սպանված ասկյարների անվերադարձ կորուստն արձանագրող հոդվածներ ու լուսանկարներ: Այս նոր որոշումից հետո, հաստատ այն ԶԼՄ-ն, կամ սոցիալական ցանցի այն օգտատերը (թեկուզ կեղծ պրոֆիլով՝ հայտնաբերելը թերևս դժվար չէ), ով կհամարձակվի նման նյութ տեղադրել՝ անմիջապես կհայտնվի համապատասխան վայրում առնվազն թմրանյութ պահելու կասկածանքով:
Ի՞նչ է նշանակում այս նոր որոշումը: Եկեք շատ արագ պարզենք: Եվ այսպես միանշանակ պարզ է, որ թույլատրության կստանան միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության (հետայսու՝ ԱԱՆ) և ընդհանրապես Ալիևի ռեժիմին ձեռնտու խամաճիկ լրագրողները: Բնականաբար առաջնագիծ մեկնելուց առաջ «լրագրողը» համապատասխան մշակում կանցնի հարևան երկրի «արհեստավարժ» ԱԱՆ կողմից՝ ինչ նկարել-ինչ չնկարել, ում հետ զրուցել-ում հետ չզրուցել, ինչ հարց տալ-ինչ հարց չտալ և այլն….: Ավելին՝ լրագրողի հետ անպայման կգործուղվի
D7swN7hGH2Q-441x480ՊՆ կամ ԱԱՆ աշխատակից, որի ներկայությամբ ադրբեջանցի լրագրողը դժվար թե կարողանա շեղվի Բաքվում ստացված կարգադրություններից:
Արդյունքում ադրբեջանական ԶԼՄ-ները առաջիկայում կհեղեղվեն առաջնագծից ստացված հրաշալի, պայծառ ու հեքիաթային ռեպորտաժներով ու հոդվածներով: Մասնվորապես այդ նյութերում կներկայացվի հենակետային իդելական պայմաններ (կոնդիցիոներ, սառնարան, սմարթ հեռուստատեսություն, չնաշխարիկ սնունդ և այլն), գերկանոնադրական հարաբերություններ ու նման ֆանտաստիկ, նախապես պլանավորված ու Բաքվից հաստատված սցենարով պատրաստված նյութեր, հոդվածներ, տեսանկարահանումներ: Կհրապարակվեն նյութեր սահմանային միջադեպերի, իբր սպանված տասնյակ հայ զինվորների, գրավված հենակետերի, ոչնչացված տեխնիկայի վերաբերյալ: Կհայտնվեն հարցազրույցներ թիկնեղ ռեմբո-ասկյարների հետ՝ ովքեր տեսախցիկի առջև իրենց ցանկությունը կհայտնեն մահանալու հանուն Ղարաբաղի «ազատագրության» և այլ «հուզիչ» անմարդկային ցանկություններ:
Այն կիսատ-պռատ ինֆորմացիան, որ ստացվում էր Ադրբեջանի ՊՆ դիահերձարանի սառցարանի բացված դռնից այլևս չենք տեսնի: Ահա թե ինչ է նշանակում այդ որոշումը:
Այդ իսկ պատճառով խնդրում եմ մեր բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. Առաջինը լինելու մղումից, սենսացիոն հարապարակում անելու տենդենցից դրդված՝ ՉՏԱՐԱԾԵՔ ադրբեջանական ԶԼՄ-ների հեքիաթները և ֆանտաստիկ պատմությունները: Իսկ որևէ հղում կամ մեջբերում կատարելիս ՊԱՐՏԱԴԻՐ նշել, որ տվյալ հոդվածը (պարբերությունը, լուսանկարը, տեսագրությունը) վերցված է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ, ու դրա հավաստիությունը ՄԵԾ ԿԱՍԿԱԾԻ տակ է:
Հայկական լրագրողներին ու ԶԼՄ-ներին սպասվում է լուրջ փորձություն՝ դիմանալ ապատեղեկատվություն տարածելու ադրբեջանական սադրիչ փորձերին:
Այսքանը՝ հարգելի լրագրողներ և ընթերցողներ:

Արման Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

Պատասխանել Հմայակ Մարտիրոսյան -ին Չեղարկել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *