Մենք պետք է միասնաբար պայքարենք հանուն մեր պետության զարգացման ,այլ ոչ թե նպաստենք խարխլմանը

12272920_546366495529144_903018985_n

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար կազմի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համաժողովին ներկա գտնվելու համար: Հանրաքվեի դրված Սահմանադրական բարեփոխումների նախագիծը համազգային օրակարգի գերխնդիրն է ,որը պետք է իր հանգուցալուծումը ստանա մեր ջանքերի միջոցով: Մեր պետության ներքաղաքական դաշտը և արտաքին ազդակները թելադրում են ,որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ ,որոնց միջոցով մենք կկարողանանք ապահովել մեր քաղաքացիների իրավունքների իրացում,պետական համակարգում արդարության,թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների պահպանում,իրավունքի գերակայություն և մեր ժողովրդի իրավուքների իրացման երաշխիքները ամրապնդում,պետական կառավարման ապարատի փոփոխության իրականացում ,իշխանության 3 ճյուղերի տարանջատում օրենսդիր գործադիր դատական մարմինների տարանջատում և հավասարակշռում: Հայեցակարգային մոտեցումն այն է,որ ժողովուրդը և պետությունը պետք է իշխանությունն իրականացնելիս սահմանափակված լինեն մարդու և քաղաքացու հիմնական իրավուքներով և ազատություններով և գիտակցեն, որ մարդը բարձրագույն արժեք է և մեր պետության ամենաարժեքավոր ռեսուրսը: Մեզ անհրաժեշտ են օրենքի որակյալ վերապահումներ, ինչպես նաև օրենսդիրի հայեցողությունը սահմանափակող հավելյալ սահմանադրաիրավական պահանջներ և համապատասխան լծակներ: Այսինքն այստեղ գործ ունենք իրավունքի էության անխախտելիության և հիմնականում համաչափության սկզբունքի հստակ ամրագրման անհրաժեշտության հետ, որոնք ապահովում են օրենքների կենսագործունեությունը արդարության և հավասարության համատեքստում; Մեզանում արդի հիմնաքարային խնդիր է օրենքի գերակայությունը, որը ամրագրված է, սակայն չի կենսագործվում կանոնակարգին համապատասխան: Պետական ապարատում գերխնդիր է հաշվետվողականության բարձրացումը,թափանցիկությունը ,հանրությանը համար բաց լինելը: Քաղաքական համակարգը բազմակուսակցական է ,սակայն որակյալ մեծամասնություն չկա ,չկա դասական կուսակցական հզոր և կայուն համակարգ,իսկ համեմատաբար փոքր կուսակցությունները ազդեցություն չեն ունենում որոշումների կայացման գործընթացում: Բացակայում է բազմազանությունը գաղափարախոսական համակարգում: Իշխանական թևերի հստակ տարանջատման և հավասարկշռման խնդիրը դեռևս առկա է հայ իրականության մեջ: Եվ իհարկե ժողովրդաիշխանության սկզբունքի պահպանումը,երբ ՀՀ-ում իշխանությունը պետք է իրապես պատկանի ժողովրդին ,այլ ոչ թե կենտրոնացվի մենիշխանական համակարգի շուրջ: Վերոնշյալ հիմնախնդիրները իրենց լուծման արտացոլում են գտել Սահմանադրության առաջարկվելիք նախագծի մեջ: Մեր օրվա հրամայականն է ամրագրել և հստակեցնել մեր ժողովրդի ,պետական ապարատի ,հանրային հատվածի ,պառլամենտի,կառավարության իրավունքներ ու պարտականությունների ,ինչպես նաև սահմանափակումների շրջանակը: Իսկ ինչ վերաբերում է ոչի ճամբարին կասեմ հետևյալը` Մենք չպետք է մասնատենք, բաժանենք մեր ժողովրդին տարբեր ճակակատների ` չհիմնավորելով մեր դիրքորոշումը, թե ինչին ենք դեմ: Դեմ ե ՞ք իշխանության 3 թևերի իրական տարանջատմանը` օրենսդիր,գործադիր,դատական մարմիների հավասարակշռմանը: Դեմ ե ՞ք նախագահական ինստիտուտի լիազորություների կրճատմանը և փոխանցմանը պառլամենտական համակարգին: Դեմ ե ՞ք Ժողովրդաիշխանության իրացմանը: Դեմ ե ՞ք նորարարություններին ,նոր փոփոխություններին: Դեմ ե ՞ք, ուղղակի դեմ լինելու համար: Մենք բնավ չենք ասում,որ սա կատարյալ ,ավելի արդյուանվետ և արդարամիտ Սահմանադրությունն է ,այլ ցանկանում ենք Սահմանադրական բարեփոխումների միջոցով ձևավորենք այնպիսի լծակներ, մեխանիզմներ,որոնք թույլ կտան հայ ժողովրդին իրացնել իրավունքները և թղթին գրված օրենքների կենսագործումն ապահովենք պատշաճ կերպով:

Մենք կարևորում և բարձր ենք գնահատում երիտասարդների դերը տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում և հիմնվելով այն համոզման վրա ,որ երիտասարդությունը մեր պետության շարժիչ ուժն ու ապագան է ,ապա մեծ պատասխանատվություն կա մեր ուսերին դրված `ամրապնդել և հզորացնել մեր երկիրը `հինասյուն ընդունելով այն բարեփոխումները ,որոնք նպաստելու են մեր երկրի զարգացմանը և կայունացմանը: Այոյի քարոզարշավի շրջանակներում «Երիտասարդների կողքին» երիիտասարդական շարժումը իր ակտիվ ներգրավվածությունն է ունենալու ,կազմակերպելու է հանդիպումներ,կլոր սեղանի քննարկումներ ,բազմապիսի միջոցառումներ: Մենք պետք է միասնաբար պայքարենք հանուն մեր պետության զարգացման ,այլ ոչ թե նպաստենք խարխլմանը: Եվ հենց այս հիմնավորումներով առաջնորդվելով` դեկտեմբերի 6-ին մենք ասելու ենք ԱՅՈ

Աղվան Պողոսյան
«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *