Յուրաքանչյուր ռեֆորմ հիմք է երկրի զարգացման և կայունացման համար

12179890_538422972990163_692355633_n

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին ` հիմք ընդունելով ժողովրդաիշխանության և արմատական բարեփոխումների հայեցակարգերը: Մենք կարևորում ենք յուրաքանչյուր դրական փոփոխություն,որը հանգեցնելու է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրացմանը և պաշտպանմանը,իշխանության պատկանելը ժողովրդին,ընդդիմության լիազորությունների մեծացմանը և բյուրոկրատական ապարատի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների հստակեցմանը ու պատշաճ կերպով կիրառմանը և ,իհարկե, մեր հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Այժմ կդիտարկենք մի քանի հիմանվորումներ ,որոնք փաստում են Սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին: Նախ ինչպես բոլորս ցանկանում էինք ,որ մեր պետական ապառատում և կառավարման օղակներում դիտարկվեր արմատական փոփոխություններ:Այժմ Սահմանադրական բարեփոխումները լավագույնս արտահայտում են վերոնշյալ փոփոխությունները,որոնք հիմանականում լուծում են տալիս երկրի առջև ծառացած հիմնախնդիրների մեծամասնությանը: Դրանք են `1.Կոռուպացված բյուրոկրատական սիստեմի փոխարինում և վերանայում 2.Պետական իշխանության 3 թևերի` օրենսդիր, գործադիր, դատական մարմինների, իրական տարանջատում և հավասարակշռում 3.Ազատ,ընդհանուր և արդար ընտրությունների անցկացում 4.Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանություն 5.Ընդդիմադիր դաշտի սահմանափակ հնարավորությունների փոխարինումը մեծածավալ լիազորություններով 6. Ժողովրդի ,ընդդիմադիր դաշտի վերահսկողական մեխանիզմների ընդլայնում 7.Պետության կառավարման ձևի փոփոխություն,անցում ենք կատարում պառլամենտական ձևի ,այսինքն իշխանությունը չի կենտրոնացվելու մեկ անձի կամ խմբի ձեռքում ,այլ պատկանելու է հիմանկաանում ժողովրդին և նրա կողմից ընտրված ներկայացուցիչներին:Նախագծում հստակ սահմանված է, թե որ հոդվածներն են փոփոխվելու հանրաքվեի միջոցով և որոնք համապատասխան մարմիների կողմից: Այլ դիտարկում մեր Սահմանադրության հոդվածների մեծամասնությունը ֆրանսիական սահմանադրությունից է վերցված,անհրաժեշտ է ,որ մեր անկախության 24 տարիների ընթացքում ունենանք մեր ձեռքբերումը` մեր երկրի Հիմնական օրենքը ` Սահամանադրությունը ,որը բացառապես մեզ է պատկանում և նրանում արտացոլված է մեր ժողովրդի կամքը,պատկերացումները,ազգային արժեքները,պատմական,մշակութային առանձնահատկությունները: Մենք` որպես հայ ժողովրդի մասնիկ արժևորում և գիտակցում ենք ,որ անհրաժեշտ են իրականացնել Սահամանդրական բարեփոխումներ,որոնք բխում են մեր ժողովրդի շահերից`լավագույնս արտահայտելով հանրային շահերը: «Երիտասարդների կողքին»երիտասարդաական շարժման շրջանակներում իրականացնելու ենք տեղեկատվական միջոցառումներ ,ակցիաներ,կլոր սեղանի քննարկումներ,հանդիպումներ Սահամանդարական բարեփոխումների վերբերյալ ` ներգրավվելով հայաստանյան երիտասարդությանը: Յուրաքանչյուր ռեֆորմ հիմք է երկրի զարգացման և կայունացման համար:

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման նախագահ Աղվան Պողոսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *