Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

alyans-600x2211

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:

Միևնույն ժամանակ բանկի ներկայացուցիչները բանավոր մերժել են գործարքի իրականացումը` հրաժարվելով տալ գրավոր պատասխան: Սա ուղղակիորեն խոչնդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը և մեր կողմից որակվում որպես քաղաքական խտրականություն:

Իսկ ամենատարօրինակը այս պատմության մեջ այն է, որ նույն «Ամերիա» բանկը այդ նույն վճարային համակարգը վաղուց ևեթ ներդրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *