«Ալյանս»-ի Երիտասարդական միությունը հունիսի 10-ին հանրահավաք կանցկացնի՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

alyans

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Երիտասարդական միությունը ս.թ. հունիսի 10-ին ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում, էներգետիկայի նախարարության և կառավարության առջև կազմակերպում է բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Երիտասարդական միության խորհրդի տարածած հայտարարությունից:

Հիմնական պահանջներից է լինելու ՀԷՑ-ում՝ ըստ նախարար Զախարյանի հայտարարության, տեղի ունեցած գողության և չարաշահումների առթիվ քրեական գործ հարուցելն ու մեղավորներին պատժելը: ՀԷՑ-ի լկտիացած պաշտոնյաների գործողությունների ու երկրի իշխանությունների թողտվության արդյունքում ժողովուրդը չի վճարելու:

Սույն հայտարարությամբ կոչ ենք անում բոլոր երիտասարդներին, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներին և հասարակական կազմակերպություններին միանալու այդ օրը ողջ ժողովրդին հուզող խնդրի շուրջ պայքարին:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *