«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դատապարտում է նկատմամբ տեղի ունեցած բռնությունները (տեսանյութ)

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:

Իշխանության կողմից՝ չափազանց արդար պահանջներով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ու ապoրինի գործողությունների դրսևորման ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններ ու ապօրինություններ թույլ տված բոլորին»:

Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյան քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին անդրադարձել է նաև ԱԺ նիստի ժամանակ.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *