Վանաձորից կսկսվի կոնսոլիդացիան

vanadzor

Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական  կուսակցության  հերթական հինգերորդ  տարածքային կառույցի գրասենյակը: Ինչպես ասվում է կուսակցության լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ՝ հենց Վանաձորում  է  «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում  կազմակերպել  աշնանային  առաջին  հանրահավաքը, որին  հրավիրվելու  են  բոլոր իրական  ընդդիմադիր  քաղաքական  ուժերը: Նպատակը  սկիզբ  դնել  ընդդիմադիր  ուժերի  նոր կոնսոլիդացիոն  գործընթացին: Ինչպես  հիմնադիր  համագումարի  պահին, այնպես  էլ  հիմա  «Ալյանսը» հանդես  է  գալիս, որպես ընդդիմադիր  դաշտի  բացարձակ  միավորման  գաղափարի կողմնակից: Ընդդիմության հաղթանակը  միայն  համախմբման  մեջ է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *