Լիսկա, կլոունադան չստացվեց, խնդրում ենք փորձիր մի փոքր ուշ

10806358_1518753248396048_1864726866408997240_n

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը հասարակության օղակներում տարբեր ձևով է մեկնաբանվում: Մեծամասամբ շրջանառվում է այն վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների հեղինակը, հենց ինքը` Սյունիքի մարզպետն է:

Այսօր ՏԿԱԻ նախարարության շենքում, լրագրողները Սուրիկ Խաչատրյանից փորձել են պարզել, թե մարզպետն ինչ գնահատական կտա շատերի կողմից հնչող վերոնշյալ կարծիքին: Ի պատասխան լրագրողների հարցին վերջինս ասել է. «Շատերը նման կարծիք չունեն, մի քանի թափթփուկ նման կարծիք ունի, ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության 90 %-ի մոտ գերակշռում է վերոնշյալ թեզը, ապա հարց է առաջանոմ, թե ի՞նչ իրավունքով է Խաչատրայնը թափթփուկ անվանում ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին: Այսինքն ինչ է ստացվում, եթե մարդիկ անխելքի նման չեն հավատում կլոունադային, ապա թափթփուկ են:
Միգուցե ես և ինձ նման շատերը, կարծիք ունենք, որը տարբերվում է Լիսկայի կարծիքից, հիմա ի՞նչ, արդյո՞ք ես թափթփուկ եմ:
Մարզպետի անչափ «կոռեկտ» պատասխանը լսելուց հետո, հարց է առաջանում ` Խաչատրյանը հետևու՞մ է ամենօրյա լրահոսին,տեսնու՞մ է, թե ինչ է խոսում հասարակությունը իր մեքենայի վրա կրակոցների թեմայի շուրջ:
Եվ որքան էլ փորձում եմ Լիսկայի ասածի մեջ տրամաբանական բան գտնեմ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ իրականում հասարակությունը գործ ունի մի սովորական թափթփուկի հետ:
Էլ չեմ խոսում Սյունիքի չարիքի կենսագրության հետ կապվող նյութերի մասին, որոնց հիման վրա հնարավոր կլիներ նկարել բազմասերիանոց մարտաֆիլմ:

Լիսկան պետք է վերջապես հասկանա, որ նմանատիպ թեզերի շրջանռաման, կատարվածի մեջ իրեն կասկածելու պատճառները կապված են իր` ոչ այնքան լուսավոր անցյալի հետ: Չէ որ շատերի կարծիքով Սյունիքի մարզպետը սա արել է, որպեսզի հասրակաության առաջ ընդունի զոհի կերպար:

Անահիտ Ամատունի, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *