Կրթության փոխնախարարը կրկնուսույցի կարիք ունի

10565246_1448949042043136_2598983452546989692_n

Այն, ինչ տեղի է ունեցել կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի հետ, չի կարող տեղավորվել և ոչ մի շրջանակում: Կառավարության նիստում ներկայացնելով Երևանի թիվ 62 դպրոցը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով կոչելու նախագիծը՝ փոխնախարարը երկու անգամ հերոսի ազգանունը ներկայացրել է Կրեպյան: Եվ դա լեզվի սայթաքում չի եղել, ինչը վկայում է փոխնախարարի՝ վստահված գործին ձևական մոտեցում ցուցաբերելու, ազգային արժեքներին անհաղորդ լինելու մասին:

Կրթական բարեփոխումներ իրականացնող նախարարությունը, պարզվում է, նախ բարեփոխումներ պետք է իրականացնի իր կազմում:
Եվրոպական կրթական համակարգերը, Բոլոնյան գործընթացները առ ոչինչ են, եթե կրթական համակարգը և այն ղեկավարողները մինչև ուղն ու ծուծը ազգային չեն:

Առաջին հայացքից անմեղ թվացող այս վրիպակը խոսում է նաև այն մասին, թե որքան ձևական ու անսիրտ են մոտենում իրենց պարտականությունների կատարմանը մեր որոշ չինովնիկներ:
Ամեն դեպքում, փոխնախարարը կրկնուսույցի կարիք ունի:

Անահիտ Ամատունի Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *